Շարմ էլ Շեյխում ձերբակալել են Մուբարաքի երկու որդիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2011 9:35

Եգիպտոսի դատախազությունը թույլատրել է ձերբակալել Մուբարաքի երկու որդիներին. նրանք քրեորեն հետախուզման  մեջ էին `  2011-ի հունվար-փետրվարին ցուցարարներին քշելու, ինչպես նաև կոռուպցիոն հանցանքի համար: Եղբայրներին ձերբակալեցին առավոտյան` հարցաքննությունից հետո, ինչի համար Կահիրեից կանչվել էին Շարմ էլ Շեյխ: Դատարանի շենքի մոտ հավաքված 2 հազար եգիպտացիները պահանջում էին ձերբակալել Ալ ու Համալ Մուբարաքներին, և դատավորները որոշեցին բավարարել ժողովրդի պահանջները: Հոսնի Մուբարաքը նույնպես կանչվել էր հարցաքննության, սակայն ապրիլի 12-ի  երեկոյան նա հոսպիտալացվել է սրտի նոպայով:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply