Եմենում 17 հազար մարդ փախստական է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2009 17:33

yemen_mapԵմենի կառավարական զորքերի և շիա ապստամբների միջև շարունակվող բախումների պատճառով 17 հազարից ավել մարդ փախստական է դարձել· այս մասին հայտարարել են Եմենի իշխանությունները:

Տեղեկություններ կան նաև, որ շիա ապստամբները երեկ առևանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 15 աշխատակիցների:

Երեկ Եմենի իշխանությունները, ինչպես հաղորդում է «BBC»-ն, առաջարկել են ապստամբներին դադարեցնել նրանց դեմ ռազմական գործողությունները, եթե նրանք վայր դնեն զենքերը: Ապստամբները, սակայն, մերժել են ռազմադադարի առաջարկը:

Դիտվել է 1671 անգամ:
Print Friendly

Leave a Reply