Քաթարը օգնել է Լիբիայի ապստամբներին նավթ վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2011 9:09

Քաթարի իշխանություններն օգնել են Լիբիայի   Ժամանակավոր ազգայինն   խորհրդին  վաճառել լիբիական նավթի մի  խմբաքանակ: Ինչպես գրում է «Ալ Ջազիրան» իր բլոգում, խոսքն անմշակ նավթի մասին է, որը Թոբրուքից են հանել 2  լցանավով: Բացի այդ, Քաթարը Բենգազիի նավահանգիստ է ուղարկել նավթամթերքի 4 խմբաքանակ, այդ թվում` դիզելային վառելիք ու գազոլին:  Քաթարի էներգետիկայի նախարարությունում հայտարարել են , որ  մտադիր են լիբիական նավթի վաճառքում միջնորդի դեր կատարել, քանի որ կարծում  են,  որ անհրաժեշտ է օգնել լիբիացիներին:

Պարզ է դարձել, որ վաճառվել է 120 մլն դոլար արժողությամբ խմբաքանակ, իսկ թե ով է եղել գնորդը, չի ասվում: Լիբիայում տիրող պատերազմական հակամարտությունը երկրում նավթարդյունաբերության ոլորտի վրա բացասաբար է անդրադարձել, ինչը հանգեցրել էր աշխարհում նավթի գնի բարձրացմանը: Բացի այդ, բախումների հետևանքով ապրիլր 7-ին մի քանի հանքավայր, մասնավորապես, ամենախոշորը համարվող  Սարիրը ռմբակոծվել էր:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply