Ստամբուլում 3 վրացի սպանել են հյուրանոցի տիրոջն ու նրա սիրուհուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2011 9:05

Ստամբուլի «Բահար» հյուրանոցում ատրճանակից արձակված կրակոցներից սպանվել են  հյուրանոցի սեփականատերն ու նրա ընկերուհին՝ վրացուհի  Ռոզա Իսմաիլովան։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝  «Բահար» հյուրանոցի սեփականատեր 46-ամյա Նուսրեթ Շաքարը լարված հարաբերություններ է ունեցել հյուրանոցի` ազգությամբ վրացի 3 աշխատակիցների հետ։  Սպանության օրն էլ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել Նուսրեթ Շաքարի եւ վրացի աշխատակիցների միջեւ։ Վիճաբանության ընթացքում վրացի աշխատակիցներն սպանել են Նուսրեթ Շաքարին եւ նրա 31-ամյա ընկերուհուն։

Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած աշխատակիցներին։

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply