Սերժ Սարգսյանն առաջիկայում Թուրքիայի իշխանությունների հետ հանդիպումներ չի ունենալու. մամուլի քարտուղար

Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2011 22:36

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի պատասխանը NEWS.am-ի հարցին:

Մեկնելո՞ւ է արդյոք ՀՀ նախագահը Ստամբուլ, եւ արդյոք հանդիպելու է Թուրքիայի իշխանությունների հետ:

Եթե Դուք նկատի ունեք ՄԱԿ-ի Առավել թույլ զարգացած երկրների Չորրորդ համաժողով, ապա մի քանի տասնյակ երկրների ղեկավարների շարքում ՀՀ նախագահը նույնպես հրավիրվածների կազմում է, եւ ՄԱԿ-ի համապատասխան ծառայությունների հետ մասնակցության հարցը քննարկվում է աշխատանքային կարգով:

Երկրորդ հարցի վերաբերյալ ուզում եմ տեղեկացնել, որ Թուրքիայի իշխանությունների հետ երկկողմ հանդիպումներ առաջիկայում չեն նախատեսվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ թուրքական Zaman թերթի, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսին տեղի ունենալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրվել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Zaman-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ մայիսի 9-13-ին Ստամբուլում տեղի ունենալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրվել են նաեւ Հայաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի նախագահները: Սպասվում է, որ կոնֆերանսին կմասնակցի 50-60 նախագահ եւ մոտ 100 նախարար: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հաստատել էր միայն Իսրայելի նախագահին հրավիրելու փաստը:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply