Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2011 20:07

Նախագահը հույս է հայտնել, որ Բրայան Ֆոլի  այցելությունն օգտակար կլինի ինչպես հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ընդհանուր պատկերին տեղում ծանոթանալու և զարգացման դինամիկան տեսնելու առումով: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների խորացումը և այդ նպատակով` ջանքեր ներդնում: Սերժ Սարգսյանը նշել է, թե սիրով է հիշում անցյալ տարի Լոնդոնում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, իսկ դեկտեմբերին` Աստանայում Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի  հետ  իր հանդիպումները: Համագործակցության զարգացման գործում Նախագահը կարևորել է փոխայցելությունների ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը:

Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչը նշել է, թե Միացյալ Թագավորությունը ևս աշխատում է առավել ամրապնդելու և բարելավելու  Հայաստանի հետ արդեն իսկ լավ հարաբերությունները:-

Դիտվել է 1710 անգամ:
Print Friendly

Leave a Reply