Կառավարությունում կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 21:50

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի երրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Համաձայն հաստատված օրակարգի` խորհուրդը քննարկել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` լրամշակված խորհրդի նախորդ` ս.թ. մարտի 4-ին կայացած նիստում ներկայացված առաջարկություններով ու դիտողություններով: Օրենքի նախագիծը հաստատվել է խորհրդի կողմից, հանձնարարվել է Արդարադատության նախարարությանը հստակ ձևակերպումներ տալ նախագծի որոշ դրույթներին:
Մեկ այլ հարցով Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1757-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույց»-ի 8-րդ կետով նախատեսված առաջարկությունները, որոնք վերաբերում են պետական վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման և ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրներին: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Նիստում քննարկված մեկ այլ` «Քաղաքաշինական գործունեության հսկողության և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է Քաղաքաշինության նախարարին քննարկել այն բոլոր շահագրգիռ մարմինների հետ:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply