Մասնակիցներ` 16 երկրներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2011 18:28

Այսօր Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը։ Պատվիրակներ են գործուղել 16 երկրների ներկայացուցիչներ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողության ժամանակ դահլիճը լեփլեցուն էր հանդիսականներով: Ընդ որում, ոչ բոլոր  ցանկացողները կարողացան ներս մտնել: Քայլերգի հնչյունների ներքո դահլիճ մտան տարբեր երկրների բռնցքամարտիկները, մրցավարները: Ի դեպ, գլխավոր մրցավարի պարտականությունը ստանձնել է Դերենիկ Գաբրիելյանը: ՀԱՕԿ-ի նախագահը, ելույթ ունենալով, հուզմունքից կտրեց մտքի թելը: Այդուհանդերձ, Ծառուկյանը, ողջունելով մասնակիցներին, հույս հայտնեց, որ մրցաշարն ազնիվ պայքարում կընթանա: Հետո սկսվեցին բռնցքամարտիկնրի մրցամարտերը: Ապրիլի  13 և 14-ին կկայանան նախնական փուլի հանդիպումները: Դրանք կսկսվեն ժամը 12:00-ին և 17:00-ին: Ապրիլի 15-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ (սկիզբը` 16:00-ին), իսկ 16-ին` եզրափակիչ հանդիպումները (սկիզբը` 13:00-ին): Այսօր մեր երկրի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան  56 կգ քաշայիններ Հրանտ Եղյանը, Հովհաննես Բաչկովը, Գառնիկ Հարությունյանը, 64 կգ  քաշայիններ Հրայր Մաթևոսյանը, Արմեն Զաքարյանը, Վոլոդյա Հայրապետյանը  Սերգեյ Ղարիբյանը, Արթուր Քիրաջյանը, +91 կգ քաշայիններ Հակոբ Մելքոնյանը  և Մհեր Պողոսյանը:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply