Հարցում. «Բրիտանական հասարակությունը նպաստում է թրաֆիքինգի աճին»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 14, 2009 17:24
Բրիտանացիների մեկ հինգերրորդն այս կամ այն կերպ ներգրավված է եղել թրաֆիքինգի մեջ: Թրաֆիքինգի և երեխաների վաճառքի հարցերով զբաղվող «Էքբաթ» հետազոտական կենտրոնը հրապարակել է որոշակի աշխատանքների ցուցակ, որոնցով զբաղվող երեխաներն անուղղակիորեն նպաստում են թրաֆիքինգով զբաղվողների տնտեսական վերելքին. դրանք են` թափառաշրջիկ երեխաներին լծել ապօրինի խտասկավառակների, վարդերի, տեղական արտադրության մարիխուանայի վաճառքի գործին, երեխաներին դրդել դեռահաս տարիքում զբաղվել ապօրինի սեռական հարաբերություններով և այլն:
Ըստ կենտրոնի տվյալների` թրաֆիքինգի «հայրերն» այդ եկամուտներով հնարավորություն են ստանում Աֆրիկայից, Ասիայից և թերզարգացած երկրներից անչափահաս երեխաներին տեղափոխել զարգացած երկներ և «վաճառել» նրանց հետագա «տերերին»: Հարցումը, որն անցկացվել է բրիտանական 17 մեծ քաղաքներում, պարզել է, որ բրիտանացիների 89 տոկոսն այս կամ այն կերպ ներգրավված է եղել այդ գործերում:






Facebook
Tweet This
Email This Post
