Վրացական ընդդիմությունը պիկետելու է Ներքին գործերի նախարարության շենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 14:54

vrastan-1Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Լաշա Չխարտիշվիլին երեքշաբթի խորհրդարանի շենքի մոտ կայացած ընդդիմության հանրահավաքում հայտարարել է, որ ՆԳՆ շենքի պիկետումը կիրականացվի եկող շաբաթ` հունիսի 9-ին:

«Իշխանությունները քանիցս ասել են, որ իշխանության հիմքը ուժային կառույցներն են, և երկրում գլխավոր գործառույթը կատարում է Վանո Մերաբիշվիլիի գերատեսչությունը: Այդ գերատեսչությունը ամեն ինչ անում է` իշխանության շահերը առաջ մղելու համար, այդ թվում` հարձակումներ կազմակերպում ընդդիմության ակտիվիստների վրա, նրանց անօրինական ձերբակալում, ցրում ակցիաների մասնակիցներին»,-ասել է Չխարտիշվիլին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Չխարտիշվիլին նաեւ հայտնել է, որ հինգշաբթի` հունիսի 4-ին, Թբիլիսի եւ Ռուսթավի քաղաքներում ընդդիմության կողմնակիցների միաժամանակյա հանրահավաքներ կանցկացվեն` ի աջակցություն «Մաեստրո» հեռուստաալիքի: Մայիսի 24-ին այս հեռուստաընկերության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, որը ընդդիմությունը որակել էր որպես ահաբեկչական ակտ:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply