Հայ ասպետներն Աժ փոխնախագահից սպասում էին առավել սպառիչ պատասխաններ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 17:13

Այսօր Ազգային Ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի սաները:

ԱԺ քառօրյա նիստի աշխատանքին հետևելուց հետո նրանք մասնակցեցին ավանդական դարձած բաց դասին, որն այս անգամ անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Նա ողջունեց կենտրոնի սաների մուտքը խորհրդարան և մանրամասն տեղեկություններ հաղորդեց ԱԺ գործունեության, խորհրդարանի ձևավորման կարգի, օրենսդիրների կողմից օրենքների նախագծերի քննարկման և ընդունման ընթացակարգերի վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց երեխաների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին հայրենական արտադրության զարգացմանը, մանկական հեռուստաալիքների կարևորությանը, գյուղական վայրերում մշակութային կենտրոնների ստեղծմանը, սերիալների ազդեցությանը, դպրոցում հայրենասիրական քարոզչության անհրաժեշտությանը, աղանդների դեմ պայքարին և մի շարք այլ խնդիրների:

Հայ ասպետները, սակայն բավարարված չէին Աժ փոխնախագահի պատասխաններից. ըստ նրանց, Ազգային ժողովն այն վայրն է, որտեղից նրանք ակնկալում էինն ստանալ այդ հարցերի վերաբերյալ առավել սպառիչ պատասխաններ:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply