Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 15:43

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին առաքելության ավագ տնտեսագետ Վերոնիկա Բակալուի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության միջև «Երկարաձգվող ֆինանսավորման և Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագրի» ընթացքը։ Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային վարչարարությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարներին։
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը։

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply