Երեւանի քաղաքապետարանը չի պատրաստվում կասեցնել «Վերնիսաժ»-ի գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2011 15:05

Երեւանի քաղաքապետարանը չի պատրաստվում կասեցնել «Վերնիսաժ»-ի գործունեությունը: Այս մասին այսօր հայտարարեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման 100-ը լրանալու կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Կ. Կարապետյանը հերքեց կասեցման վերաբերյալ մամուլում հրապարկված բոլոր տեղեկությունները: Նրա խոսքով` «Վերնիսաժ»-ն ունի զբոսաշրջային նշանակություն եւ այն շատ քաղաքներում է գործում:

««Վերնիսաժ»-ը չի փակվում, դրանում բոլորը կարող են համոզվել` այնտեղ այցելելով շաբաթ եւ կիրակի օրերը: Չնայած դրան, մենք հետեւողական ենք լինելու, որ կանաչ գոտում վաճառք չիրականացվի: Հստակ ձեւակերպել ենք այդ պահանջները»,-ասաց Կ. Կարապետյանը: Նա նշեց, որ «Վերնիսաժ»-ի գործունեության համար խաղի կանոններ են մշակել եւ վաճառողները դրանք պետք է պահպանեն: Այն տարածքները, որոնք տրամադրվել են վաճառքի համար, պետք է լինեն բարեկարգ:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply