Այսօր Կառավարությունը հաստատել է մի շարք բարեգործական ծրագրեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 14, 2009 17:31

photo1Այսօր ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստին, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը, քննարկվել է 10 բարեգործական ծրագիր։

Հավանության է արժանացել «Շուշի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Շուշի քաղաքի ջրամատակարարման ենթակառուցվածքի վերականգնումը։

Քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրերը։

Հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հեռուստամարաթոն-2009», «ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ, Լուսահովիտ և Դիտավան գյուղերի ոռոգման համակարգերի վերակառուցում-վերանորոգում» և Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնանորոգում», «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան կառուցում» և «ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծում», «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքի մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգում» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մանկապարտեզի դռների և պատուհանների փոխում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երկրորդ մասնաշենքի կառուցում», ինչպես նաև «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի 20 համայնքների 10 տարեկան երեխաների համար ամառային Քրիստոնեական ճամբարի անցկացում» ծրագրերը։

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply