Ընդունվեց «Հավաքների ազատության մասին» օրենքը. ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 14:37

69 «կողմ», 5 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ու կից օրենքների փաթեթը։

Դաշնակցությունն այդ օրինագծի քվերակությանը չմասնակցեց: Ինչպես հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` քննարկումների ընթացքում իրենց դիրքորոշումն արդեն հայտնի է եղել:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծով միմյանցից տարանջատվել են քաղաքական բնույթի հավաքները այլ՝ օրինակ մշակութային միջոցառումներից:

Օրինագծով կատարվել է նորամուծություն, ըստ որի՝ հավաքի իրազեկման մեջ նշված պայմաններից կարող են նաև շեղումներ լինել, և իրազեկում ներկայացնողն ու լիազոր մարմինը կարող են բանակցել միջոցառման անցկացման վայրի, ժամի և այլ կետերի շուրջ:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply