Տեսախցիկը ֆիքսել էր գողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 12, 2011 13:16
Ապրիլի 11-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի սուպերմարկետներից մեկում գող են բռնել:
Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 45-ամյա Իսահակ Ք.-ին և 40-ամյա Նաիրա Ք.-ին:
Պարզվել է, որ Նաիրա Ք.-ն ս/թ մարտի 23-ին սուպերմարկետից գողություն էր կատարել, ինչը նկատվել էր անվտանգության աշխատակիցների կողմից սրահի տեսագրությունն ուսումնասիրելու ժամանակ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
