Ապրիլի 1-ի դրությամբ` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվել է մոտ 5 200 էլեկտրոնային ստորագրություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2011 12:59

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ` ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն ներքին փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ լիցենզիաների էլեկտրոնային համակարգում հայտերի ընդունման եւ հարկային հաշիվների դուրս գրման նոր ծրագրերի շրջանակներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրել է մոտ 5 200 էլեկտրոնային ստորագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ-ից, դեռեւս օգտագործվում է էլեկտրոնային ստորագրությունների հայտերի ավտոմատացված համակարգի «Բետա» (փորձնական) տարբերակը: Ավտոմատացված տարբերակի փորձաշրջանի ավարտի ստույգ ժամանակը դեռեւս հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ էլեկտրոնային ստորագրությունն արժե 15 000 դրամ առաջին տարվա համար եւ 5000 դրամ սպասարկման վճար` հաջորդ տարիների համար: Մշակվել է «Փոքր եւ միջին ձեռնարկություններին անվճար էլեկտրոնային ստորագրություններ տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply