6 ավտոպատահար և 8 վիրավոր` մեկ օրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 12, 2011 12:44
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի, ավազակային հարձակման և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 8 դեպքից՝ 7-ը:
Բացահայտվել է նաև խուլիգանության 1 և գողության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 1 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:






Facebook
Tweet This
Email This Post
