Չորսը` առաջատարների թվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2011 12:33

Հայաստանի չորս շախմատիստներ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան Դուբայում ընթացող «Շեյխի գավաթ» շախմատի ավանդական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում: Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը և վարպետ Դավիթ Պետրոսյանը 2-ական միավորով տեղ են զբաղեցնում մրցաշարի առաջատարների խմբում: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Քոթանջյանը, վարպետ Գևորգ Հարությունյանը ոչ- ոքի են խաղացել և վաստակել են 1,5-ական միավոր: Գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը 2-րդ հաղթանակ է տարել և նույնպես ունի 1,5 միավոր:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply