Պարամեդիկ-փրկարարները կանխեցին ինքնասպանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2011 12:28

Ապրիլի 11-ին ժամը 23.11-ին քաղաքացի Ա.Ղարիբյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրայից մի քաղաքացի պատրաստվում է ինքնասպանության փորձ կատարել:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը:

Դեպքի վայր հասնելուն պես, պարամեդիկ-փրկարարների և քաղաքացի Ա.Ղարիբյանի կողմից կանխվել է քաղաքացու ինքնասպանությունը, որը եղել է անսթափ վիճակում:

Դեպքի վայր ժամանած Դավիթաշենի ոստիկանության բաժնի աշխատակցի կողմից տվյալ քաղաքացին` Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի 31 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ 1972թ. ծնված Դմիտրիյ Յացինան  ուղեկցվել է Մաշտոցի ոստիկանության բաժին:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply