Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2011 12:22

Ապրիլի 11-ին ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նոյ» թաղամասի թիվ 47 տան հարակից տարածքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով վնասվել է խողովակը, կա գազի արտահոսք: Վարորդը ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի  օպերատիվ խումբը:

Դեպքի վայր ժամանած գազի ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են խողովակի վթարա-վերականգնողական աշխատանքներ:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply