Փոքր սփոփանք

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2011 12:25

Կազանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշայինների պայքարում  Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը բավարարվեց մեկ փոքր մեդալով: Երկամարտում նա գրավեց  9-րդ տեղը` 245 կգ: Պոկում վարժությունում Մարգարյանը հաղթահարեց 105 կգ-ոց ծանրաձողը և զբաղեցրեց 9-րդ տեղը: Հրում վարժությունում 140 կգ արդյունով Մարգարյանը տիրացավ  բրոնզե մեդալի: Հավելենք, որ երկամարտում չեմպիոն դարձավ Մոլդովայի ներկայացուցիչ Օլեգ Սիրգհին` 262 կգ:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply