Գյումրիում տուն է ինքնափլուզվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2011 12:10

Ապրիլի 11-ին ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պողպատավան թաղամասի Հ.Պողոսյան փողոցի 1-ին շարքի թիվ 5 տունը ինքնափլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում ինքնափլուզվել է 1946թ. կառուցված, ոչ բնակելի մեկ հարկանի տան դիմային հատվածի պատը 8 մ. երկարությամբ և փայտյա ծածքը ամբողջությամբ` 48 քմ. մակերեսով: Փլուզման հետևանքով վնասվել են գազատար խողովակները, որոնք «1-04» ծառայության աշխատակիցների կողմից ապամոնտաժվել են:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply