Թեմատիկ հոդվածների մրցույթ` Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգրքի համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 11:49

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը կազմակերպում է Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգրքի տպագրույթունը, որի նպատակով հայտարարվում է թեմատիկ հոդվածների մրցույթ, որի արդյունքում կհավաքագրվեն տպագրության համար ներկայացվող չափանիշներին համապատասխանող հոդվածները: Խմբագրական խորհուրդը կազմված է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան իրավագետներից:

Հոդվածներին ներկայացվում են հետեվյալ հիմնական պահանջները`

  • Լեզուն` անգլերեն:
  • Հոդվածի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն և հայերեն սեղմագրեր:

Հոդվածում պետք է

  • լուսաբանվեն միջազգային / համեմատական իրավունքի արդիական հիմնահարցեր
  • առկա լինեն նորարական եզրահանգումներ / առաջարկություններ (խնդիրների առաջադրում կամ նորարար լուծումներ):
  • Գիտական մեթոդների կիրառումը:
  • Հիմնահարցին վերաբերող աղբյուրների համակողմանի օգտագործում:
  • Հղումների կատարում` Blue Book–ի ձևաչափին համապատասխան, հղում` http://www.law.cornell.edu/citation/

Ծավալ` 2500-10.000 բառ

Հոդվածի սկզբում նշվում է հեղինակի անհատական տվյալներ

  • անուն, ազգանուն
  • կրթություն
  • ներկա աշխատանքը
  • գիտական աստիճաններ, կոչումներ (եթե կան)

Ցանկալի է, որ հեղինակն ունենա հրատարակված աշխատություններ:

Աշխատությունը չպետք է հրատարակված լինի որևէ այլ աղբյուրում:

Հոդվածի ներկայացման վերջնաժամկետն է  2011 թ. հուլիսի 30-ը:

Ներկայացման ձևը` էլեկտրոնային, նաև թղթային` հնարավորության դեպքում: Հոդվածները կարող եք  ուղարկել iclaw.armenia@gmail.com էլ.հասցեին:

Հոդվածները կտպագրվեն խմբագրական խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո միայն: Խմբագրական խորհրդի որոշումը վերջնական է և վերանայման կամ բողոքարկման ենթակա չէ: Ցանկանում ենք հիշեցնել, որ գրագողության նույնիսկ եզակի փաստի առակայության  դեպքում, հոդվածը չի տպագրվի և համապատասխան հեղինակի հետ հետագա համագործակցությունը կընդհատվի:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply