Կրթաթոշակի մրցույթ`պետական և մասնավոր բուհերի ուսանողների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2011 11:38

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ  «ԵՐԿՐԻ ՄԱՍՇՏԱԲՈՎ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍԱՆՈՂԻ ՕԳՏԻՆ» ակցիայի շրջանակներումհայտարարում է ուսանողական անվանական 40-300 հազար դրամ  միանվագ կրթաթոշակների հայտադիմումների ընդունման 2-րդ փուլի մասին: Ակցիան նպատակ ունի խթանելու երիտասարդ մասնագետների կայացմանը, ակադեմիական բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին աջակցելու կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ ամբողջական վճարմանը, ինչպես նաև՝ հետագայում դիտարկելու այդ ուսանողների ներգրավմանհնարավորությունը  «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ:

Հայտերի դիտարկումը կիրականացվի Բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ խմբի  կողմից  և ըստ հետևյալ առաջնահերթչափանիշների` ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ, ինչպես նաև Հայտաձի հետհամապատասխանեցված միավորային գնահատման համակարգի հիման վրա: Այս տարի 20 լավագույն ուսանողների փոխարեն, կընտրվեն 25դիմումներ: Արդյունքների վերջնական ամփոփման նպատակով կկազմակերպվեն հարցազրույցներ լավագույն 30 դիմորդների հետ: Հարցազրույցըանցկացվելու է Հանձնաժողովի, ինչպես նաև նախորդ փուլի ընթացքում կրթաթոշակների արժանացած ուսանողների կողմից:

ՀՀ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի ուսանողները (ՀՀ և արտասահմանյան քաղաքացիները)`

•         Բակալավրիատի II-IV (կամ առկայության դեպքում` հինգերորդ) կուրսում (պետ. պատվեր կամ վճարովի հիմունքով) սովորող ուսանողները, ովքեր ունենբացառապես գերազանց կամ առավելագույնը երեք ոչ գերազանց գնահատականներ:

•         Մագիստրատուրայի I-II կուրսի (պետ. պատվեր և վճարովի հիմունքով) սովորող ուսանողներ, ովքեր ողջ ուսանողական պատմության մեջ ունենբացառապես գերազանց կամ առավելագույնը երեք ոչ գերազանց գնահատականներ:

•         Ասպիրանտուրայում սովորող ուսանողներ, ամբիոնի հայցորդներ, ովքեր ողջ ուսանողական պատմության մեջ ունեն բացառապես գերազանց կամառավելագույնը երեք ոչ գերազանց գնահատականներ

Հայտատուները պետք է ներկայացնեն.

1.       Լրացված հայտաձևը, որը կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ http://www.areximbank.am/student2.doc

2.       ստուգման գրքույկի կամ դիպլոմ(ների)  (այդ թվում նաև ներդիրների) սքան արված տարբերակները,

3.       լրացուցիչ այլ վկայականների և դիպլոմների սքան արված տարբերակները (առկայության դեպքում),

4.       պարգևների, մեդալների և պատվոգրերի սքան արված տարբերակները (առկայության դեպքում),

5.       ինքնակենսագրական (CV),

6.       երաշխավորագրեր (գիտական և/կամ աշխատանքային ղեկավարի, գործընկերոջ կողմից),

7.       անձնագրի (այդ թվում գրանցման հասցեի էջը) և սոցիալական քարտի սքան արված տարբերակը,

8.       այլ լրացուցիչ փաստաթղթեր (սքան արված), որոնք կարող են հավելյալ տեղեկություն հաղորդել դիմորդի ակադեմիական առաջադիմության (այդթվում նաև տպագրված գիտ. աշխատանքները), հասարակական ակտիվության և սոցիալական կարգավիճակի մասին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2011թ. ապրիլի 30-ը: Հայտերը ընդունվում են միայն էլեկտրոնային փոստով՝ student@areximbank.am:Յուրաքանչյուր սքան արված փաստաթուղթ չպետք է գերազանցի 500 ԿԲ-ը, իսկ նամակը` 10ՄԲ-ը: Հակառակ պարագայում, դիմորդը հայտի փաթեթըկարող ուղարկել մի քանի նամակներով` նամակի վերնագրում նշելով հերթական մասի համարը: Հայտը այն ժամանակ է համարվում ընդունված, երբդիմորդը 48 ժամվա ընթացում Բանկի կողմից ստանում է փաթեթի ստացման հաստատում:

25 շահառուների ցուցակը, ինչպես վերոնշյալ հատուկ անվանակարգում հաղթողի անունը կհրապարակվի բանկի պաշտոնական կայքում՝www.areximbank.am սույն թվականի հունիսի 2-ին: Վերջնական շահառուների անունների հրապարակումից հետո, վերջիններս կհրավիրվենկրթաթոշակների հանձման պաշտոնական արարողությանը:

Դիտվել է 1603 անգամ:
Print Friendly

Leave a Reply