Պոռնոֆիլմի դիտման համար զրկվեց պատգամավորական մանդատից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 12, 2011 10:49
Ինդոնեզական խորհրդարանի պատգամավորը ստիպված էր թողնել զբաղեցրած պաշտոնն այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին իր լուսանկարները ` պոռնոֆիլմ դիտելիս: Ինդոնեզական խորհրդարանի ներքին պալատի Արդարություն և բարօրություն կուսակցության ներկայացուցիչը բռնվել էր այն պահին, երբ ապրիլի 8-ին` նիստի ժամանակ, դիտում էր էրոտիկ բնույթի ֆիլմ իր պլանշետային համակարգչով: Կատարվածի առիթով ելույթ ունենալով` նա արդարացել է, ասելով, թե տեսանյութը չգիտես ինչպես մնացել էր իր համակարգչում: Նա հավաստիացնում էր, որ տեսանյութն իրեն ուղարկվել էր էլեկտրոնային փոստով, իսկ ինքը պարզապես սեղմել էր կոճակը:
Մի քանի ամիս առաջ էլ ինդոնեզական խորհրդարանում մեկ այլ դեպք պատահեց, կրկին կապված պոռնոգրաֆիայի հետ. 2010-ի օգոստոսին նիստի ժամանակ խորհրդարանի մեդիա-կենտրոնը ենթարկվել էր հակերների հարձակման: Արդյունքում, նիստերի դահլիճի մեծ էկրանին 15 րոպե ցուցադրում էին պոռնոգրաֆիական բնույթի ժապավեն:






Facebook
Tweet This
Email This Post
