Քննիչը կալանավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2011 10:46

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արամ, Արթուր Մարտիրոսյան եղբայրների   և Հրաչյա Պետրոսյանի ապօրինի ձեռք բերած հրազենների գործադրմամբ` 2009թ. նոեյմբերի 05-ին Գավառում  երեք անձի նկատմամբ սպանության փորձի, ինչպես նաև նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց  կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 2011թ. ապրիլի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին:

Նույն օրը նրա  նկատմամբ խափանման միջոց է կիրառվել     կալանավորում` երկու ամիս ժամկետով:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply