Սիցիլիայում արթնացել է Էթնա հրաբուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2011 9:29

Սիցիլիայում արթնացել է Էթնա հրաբուխը: Նա դուրս է նետել լավայի  և ծխի`  երեք կիլոմետր բարձրությամբ   սյուն:  Քամին մոխիրը  տարածել է տասնյակ կիլոմետրեր, սակայն կղզու օդանավակայաններն  առայժմ սովորական ռեժիմով աշխատում են:

Գիտնականներն  ասում են, որ հրաբխի ուսումնասիրությանից երևում է, որ այն հիմա հանգիստ է, բայց ամենայն հավանականությամբ ոչ երկար ժամանակ:

Վերջերս հրաբուխը մեծ ակտիվություն է ցուցաբերում.     տարվա սկզբից սա արդեն երրորդ ժայթքումն է : Իր ամբողջ գոյության ընթացքում Էթնային անվանում են «Կրակե լեռ», այն ժայթքել է  200 անգամ, հաղորդում է  «Россия-24» հեռուստաալիքը:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply