Ձերբակալվել է Վաշինգտոնի քաղաքապետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2011 7:04

Վաշինգտոնյան Կապիտոլիումը պահպանող ոստիկանները ապրիլի 11-ին ձերբակալել են քաղաքապետ Վինսենթ Գրեյին  ու Կոլումբիայի տեղական ինքնակառավարման խորհրդի  ևս 5 աշխատակցի:

Բարձրաստիճան անձինք մասնակցել են բողոքի ակցիային,  որի ժամանակ 200 պաշտոնյա ու հասարակական ակտիվիստներ փակել են ամերիկյան Սենատի մոտ գտնվող փողոցը:

Նրանք բողոքել են ԱՄՆ Կոնգրեսի ներքին պալատի որոշման դեմ, որը փոխհամաձայնության է գնացել նախագահ Օբամայի վարչության` 2012-ի ֆինանսական բյուջեի ծրագրի հետ:

Ոստիկանությունը ցուցարարներին թույլատրել է  փողոցում 30 րոպե նստել, ապա սկսել է նրանց ձերբակալել:

Տարաձայնությունները բյուջետային ծասխերի շուրջ են. հանրապետականները պահանջում են ավելի շատ կրճատումներ անել, քան  առաջարկում է կառավարությունը:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply