«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի 4-րդ ռեակտորում հրդեհ է բռնկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2011 6:43

«Ֆուկուսիմա-1»ԱԷԿ-ի TEPCO օպերատոր –ընկերությունը հայտարարել է, որ  ատոմակայանի 4-րդ ռեակտորում հրդեհ է բռնկվել: ԱԷԿ-ի աշխատակիցը հրդեհը նկատել է ապրիլի 12-ին, տեղական ժամանակով ժամը  06:38-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը: Ներկայումս ռեակտորում բոց ու ծուխ չկա, սակայն ընկերությունը  հայտարարել է, որ  համոզված չէ, թե հրդեհը հաջողվել է մարել:

Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե ինչն է եղել հրդեհի  բռնկման պատճառը: Այն շրջակա միջավայրի ռադիացիոն  մակարդակի վրա չի ազդել: Ապրիլի 12-ին հայտնի է դարձել նաև, որ Ճապոնիայի կառավարությունը վթարի վտանգը գնահատել է  ըստ վթարի վտանգավորության  միջազգային INES 7 -բալանոց սանդղակի` 7 բալով, մինչդեռ  մինչ ճապոնական աղետը, չեռնոբիլյան վթարը միակն էր, որ գնահատվել էր 7 բալ:

INES-ի 7-րդ աստիճանը նշանակում է, որ արտանետվել է  տասնյակ հազարավոր թերաբեքքերել ռադիոակտիվ նյութ, ինչը ծանր հետևանքներով հղի է ինչպես բնակչության առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply