Մինսկի մետրոյի պայթյունի հետևանքով զոհվել են յոթից ոչ պակաս մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2011 22:59

Մինսկում մետրոյի պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել և մի քանի տասնյակ մարդ վիրավորվել են: Պայթուցիկ սարքը աշխատել է երեկոյան պիկ ժամին մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում երկու գնացքների  կանգնելու ժամանակ:

Ականատեսների վկայությամբ պայթյունը տեղի է ունեցել աստիճանների մոտ ` անցումի շրջակայքում:  Այդտեղ առաջացել է փոս: Ինչպես պնդում են ականատեսները , մարդիկ տուժել են ոչ միայն պայթյունից այլև աստիճանի քանդվելուց:

«Օկտյաբրսկայա» կայարանը  քաղաքի կենտրոնում է, ոչ հեռու նախագահական նստավայրից:  Դա Մինսկի խոշորագույն մշակութային  գործարար կենտրոնն է :

Բելառուսական փրկարարները պայթյունի վայրն  էին հասել պատահարի մասին տեղեկությունից երեք րոպե հետո:

Այժմ «դեպքի վայրում հավաքվել են ուժեր և միջոցներ երրորդ համարի կանչով», հաղորդել են նախարարությունում ճշտելով , որ այդ քանակությամբ  ուժեր ուղղորդում են միայն շատ բարդ դեպքերի ժամանակ:

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ սկսվել է արտակարգ խորհրդակցություն: Նախագահը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները և կարգադրել է օգնություն ցույց տալ պայթյունից տուժածներին:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply