Առաջիկա 5 տարիներին Հայաստանում ավերիչ երկրաշարժեր չեն լինի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 14, 2009 16:12

Ձախից`Ալվարո Անտոնյան, աջից` Վլադիմիր Կոսոբոկով

Հայաստանում, ըստ Հայաստանի սեյսմիկ ծառայության կանխատեսումների, առաջիկա 6 ամիսներին երկրաշարժ չի լինի: Ըստ Ռուսատանի սեյսմիկ ինստիտուտի տվյալների` մեր համաքաղաքացիները կարող են հանգիստ լինել. երկրաշարժ չի լինելու առաջիկա 1 տարում:

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» պետ Ալվարո Անտոնյանն ասում է, որ մեր հանրապետությունում ամեն օր լինում են փոքր ուժգնության երկրաշարժեր, քանի որ երկրակեղևն անընդհատ շարժման մեջ է և 15 կմ արագաությամբ շարժվում է դեպի հյուսիս:

«Հայաստանում մոտ 150 կայաններ կան, որոնք օգնում են ինֆորմացիայի հավաքմանը, 10 օրվա մեջ էլ գնահատվում է երկրաշարժի հնարավորությունը: Այս տարի, թեպետ երկրաշարժերը թվով քիչ են, սակայն ավելի ուժգին»,-ասում է Անտոնյանը:

«Ռուսաստանի երկրաշարժերի կանխատեսման ինստիտուտի» տնօրեն Վլադիմիր Կոսոբոկովն ասում է, որ վերջին շրջանում ավերիչ, ուժգին երկրաշարժերի կանխատեսումներն իրենք անում են ամերիկյան ինստիտուտի հետ համատեղ:

«Վերջին շրջանի շատ կանխատեսումներ եղել են իրական, սակայն դժվար է մինչև վերջին պահը ստույգ ինչ-որ բան ասել. դա րոպեի, ակնթարթի տևողականություն է ունենում, և ինչքան էլ կատարելագործվի տեխնիկան, և հաշվարկները լինեն անթերի, միևնույն է հստակ չենք կարող ասել, երբ, որտեղ, ինչ ուժգնությամբ է գրանցվելու երկրաշարժը»,-ասում է Կոսոբոկովը:

Գեոդեզիայի և գեոֆիզիկայի հայտնի պրոֆեսոր Կոսոբոկովը չի թաքցնում, որ Հայաստանը երկրաշարժերի տեսանկյունից ամենավտանգավոր գոտում է. իրենց ինստիտուտը երկրաշարժերի կանխատեսման ժամանակացույցով միջնաժամկետ` 5 տարվա կտրվածքով է կատարում ուսումնասիրություններ, ըստ որոնց`Հայաստանում բարձր ուժգնության երկրաշարժ չի լինի:

Հայաստանում ֆրանսիացիների հովանավորությամբ Վայքի շրջանում կտեղադրվեն նոր խմբային կայաններ: Ըստ Անտոնյանի, դրանք ավելի հուսալի կդարձնեն կանխատեսումները:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply