Ավերիչ երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2009 16:21

earthquake2Թուրքիայի Ստամբուլ քաղաքի շրջանում առաջիկա 30 տարում բարձր Է 7,5 – 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հավանականությունը, որը կարող Է խլել 70–90 հազարմարդու կյանք. Մարմարա ծովի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի տասներորդ տարելիցի նախօրեին հաղորդել են տեղացի երկրաշարժագետները:

1999 թ. օգոստոսի 17-ին Ստամբուլի մերձակայքում տեղի ունեցավ Թուրքիայում ամենաավերիչ երկրաշարժերից մեկը, որից, պաշտոնական տվյալներով, զոհվեց շուրջ 18 հազար մարդ. 7,4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը հիմնահատակ ավերեց երկրի ինդուստրիալ կենտրոնը: Երկրաշարժից ընդհանուր վնասը երկրի իշխանությունները գնահատել են 8,5 միլիարդ դոլար:

«2004 թ-ից  հետո կատարված հետազոտական աշխատանքների համաձայն` Ստամբուլի շրջանում սաստիկ երկրաշարժի առաջացման հավանականությունը կազմում Է 68 տոկոս: Դրա մագնիտուդը, ըստ գիտնականների հաշվարկների, կկազմի 7,6»,- լրագրողներին ասել Է Ստամբուլի համալսարանի երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Օքան Թյույսյուզը:

«Այդ երկրաշարժը կհանգեցնի 70–90 հազար մարդու մահվան, 12 –130 հազար մարդ կմնա անօթեւան, 60 հազար շենք լիովին կավերվի: Տարերային աղետից ընդհանուր վնասը կկազմի շուրջ 40 միլիարդ դոլար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավելել Է գիտնականը:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply