Հաջող սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2011 16:41

Հայաստանի շախմատիստները հաջող սկսեցին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային բաց մրցաշարը: Մեկնարկային տուրում մրցակիցների նկատմամբ հաղթանակներ տարան գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը, վարպետներ Դավիթ Պետրոսյանը և Գևորգ Հարությունյանը: Գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը բավարարվեց խաղաղ արդյունքով: Մրցաշարն անցկացվում է 13-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային հիմնադրամը 45 հազար դոլար է: Հաղթողը կստանա 8 հազար դոլար:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply