Տեղաբաշխվել են 26 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2011 16:40

Ապրիլի 11-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական  կարճաժամկետ  թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 668 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 568 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 377 652 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0798 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply