Հյուրերն ուժեղ էին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2011 15:34

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության  4-րդ տուրի վերջին երկու խաղերում տանտերերը զիջեցին: «Բանանցը» թեև Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հետ հանդիպումում երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը և պարտվեց 3:4 հաշվով: «Ուլիսը» հյուրընկալվելիս պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»` 3:1, և վաստակած 10 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ և երրորդ տեղերում ընթացող «Գանձասարն» ու «Միկան» ունեն 8-ական միավոր: «Փյունիկը» հավաքել է  7 միավոր: Առաջնության 5-րդ տուրի խաղերը կկայանան ապրիլի 16-ին և 17-ին:

Տեխնիկական արդյունքներ

«Բանանց»-«Փյունիկ» 3:4 (2:2)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար`
Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Արտակ Դաշյան, 2, Բրունո Կորեա, 32, Արսեն Բալաբեկյան, 80 («Բանանց»), Գևորգ Ղազարյան, 16, 85, Հովհաննես Հովհաննիսյան, 45+1, Արտակ Ալեքսանյան, 54 («Փյունիկ»)

«ԲԱՆԱՆՑ»` Ստեփան Ղազարյան, Հովհաննես Համբարձումյան, Արտաշես Առաքելյան, Արարատ Առաքելյան, Սարգիս Կարապետյան, Արթուր Ոսկանյան, Արտակ Դաշյան (Գագիկ Դաղբաշյան, 46), Միգել Վեբերտ դա Սիլվա (Նորայր Գյոզալյան, 68), Վալտեր Պողոսյան (Արթուր Հակոբյան, 67), Արսեն Բալաբեկյան, Բրունո Ցեզար Կորրեա:
«ՓՅՈՒՆԻԿ»` Դորդե Պանտիչ, Սարգիս Հովսեփյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան, Արթուր Յուսպաշյան, Էդգար Մանուչարյան (Գրիգոր Հովհաննիսյան, 90+1), Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի (Գագիկ Պողոսյան, 46), Հովհաննես Հովհաննիսյան (Էդգար Մալաքյան, 58):

«Շիրակ»-«Ուլիս» 1:3 (1:2)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար`
Գևորգ Եղոյան
Գոլերը` Կարեն Ն. Խաչատրյան, 42 («Շիրակ»), Գեորգի Կրասովսկի, 28, 36, Վալերի Ալեքսանյան, 59 («Ուլիս»)

«ՇԻՐԱԿ»` Գելա Ձամունաշվիլի, Հովհաննես Գրիգորյան, Հովհաննես Թահմազյան, Արտակ Գրիգորյան (Արա Մկրտչյան, 39), Արմեն Տիգրանյան, Հրաչյա Մնացականյան (Դավիթ Հակոբյան, 39), Անդրանիկ Բարիկյան (Մկրտիչ Նալբանդյան, 64), Կարեն Ալեքսանյան, Գևորգ Հովհաննիսյան, Կարեն Ն. Խաչատրյան, Արտակ Օսեյան:
«ՈՒԼԻՍ»` Վլադիմիր Մալկով, Թենգիզ Ուգրեկելիձե, Վալերի Ալեքսանյան, Տիգրան Հախնազարյան, Լևան Ակոբիա, Արտակ Գրիգորյան, Գեորգի Կրասովսկի, Արտակ Անդրիկյան (Դավիթ Գրիգորյան, 80), Արամ Բարեղամյան (Նորայր Սահակյան, 51), Շոթա Ջիքիա (Գևորգ Նռանյան, 70), Արտյոմ Ադամյան (Արտակ Աղաբաբյան, 90+2):

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply