NASA-ի գիտնականները ցրել են 2012-ի վախերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 11, 2011 14:43
Այն հարցին, թե գոյություն ունեն ինչ-որ վտանգներ, որոնք մարդկության սպառնալիք են, և ինչի մասին շատ ու շատ կայքեր են գրում, համոզելով, որ աշխարի վերջը տեղի է ունենալու 2012-ի դեկտեմբերին, NASA-ի գիտնականները պատախանում են, որ առաջիկա 4 մլրդ տարում ոչ մի վատ բան չի լինի (մինչև Արևը մարի) մոլորակին որպես ամբողջություն: Իսկ այն հարցին, թե որտեղից են 2012-ի մահասփյուռ կանխատեսումները, նրանք պատասխանում են, որ պատմությունը սկիզբ է առել Նիբիրու մոլորակի մասին հայտարարությունից, որն, ամենայն հավանականությամբ, հին շումերական աստղագետներն էին հայտնաբերել, որն, իբր , գալիս է դեպի Երկիր:
Սկզբում ասում էին, որ աղետը նշանակված է 2003-ին: Հետո, երբ այդ ժամկետն առանց աղետի անցավ, «աշխարհի վերջը»հետաձգվեց 2012-ի դեկտեմբեր: Եվ վերջապես շումերական այս պատմությանը կարկատեցին ևս մեկ հին պատմություն այն մասին, որ մայա հնդկացիների օրացույցն ավարտվում է 2012 –ի ձմեռային գիշերահավասարի օրը: Դա հնարավորություն տվեց ճշգրտել աղետի օրը, այսինքն` դեկտեմբերի 21-ը: Ինչպես և բոլոր օրացույցները, բնականաբար մայաներինը նույնպես ինչ-որ ժամանակ պետք է ավարտվեր, սակայն դա չի նշանակում,որ օրացույցի հետ աշխարհի վերջն էլ է գալու: Չէ որ նրանք էլ չէին կարող անընդհատ ժամանակի սլաքն առաջ տանել: Դրա համար էլ 2012-ի դեկտեմբերի 21-ին ավարտվում է նրանց օրացուցային փուլը, որից հետո հնդկացիները պարզապես «օրացուցագրություն» չեն արել: Իսկ ինչ վերաբերում է Նիբիրու կամ էլ X մոլորակին, ապա դրանք տիպիկ դիցաբանագրություններ են, որոնց պաշտպանության օգտին խոսող ոչ մի փաստ չկա:
Եթե դրանք իրական լինեին, ապա աստղագետները վաղուց նկատած կլինեին ու դրանց վտանգի մասին կհրապարակվեր: Սակայն դրանք գոյություն չունեն: Իսկ ինչ վերաբերում է Էրիդային, ապա այն իրականում կա: Սակայն դա այն չէ, ինչից պետք է սարսափել, որովհետև Էրիդան պլուտոիդ է` գաճաճ մոլորակ, Արեգակնային համակարգի ամենահեռավոր սահմանագծի վրա:
Երկրագնդի ու այդ մոլորակի միջև հեռավորությունը մլրդ կմ է ու այդ մոլորակն այնտեղ կմնա ևս մլրդ տարի: Բևեռների տեղափոխությունը նույնպես անհավանական է: Գոյություն ունի մայրցամաքների չափազանց դանդաղ դրեյֆ (օրինակ` մլրդ-ավոր տարիներ առաջ Անտարկտիդան էկվատորում է գտնվել, սակայն անհավանական է, որ երկրակեղևը, որպես ամբողջություն, արագ տեղաշարժվի միջուկի նկատմամբ: Երկրի մագիսական դաշտերի բևեռացումն այլ պատճառներ ունի, դա նույնպես բնական պրոցես է: Բևեռները փոխվում էն 400 հազար տարի պարբերությամբ: Եվ որքանով հայտնի է, դա ոչ մի լուրջ փոփոխության պատճառ չի դառնում, ամեն դեպքում, առաջիկա հազարամյակում բևեռափոխում չի «սպառնում»:
Ինչ վերաբերում է «աշխարհի վերջի» մասին հայտարարություններին, ապա արժե նկատել, որ այդ հայտարարություններում ոչ մի գրամ գիտություն չկա: Ոչ մի իսկական ապացույց ու վկայություն: Ոչ մի հավաստի, իրական վտանգ չկա, որպեսզի ասենք, թե 2012-ը լինելու է աշխարհի համար վերջինը:






Facebook
Tweet This
Email This Post
