Շատ հեռուստացույց` քիչ երեխա. Հնդկաստանում բնակչության աճը կանգնեցնելու նոր մեթոդներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2009 16:49

Աշխարհի բնակչության օրվա առթիվ Հնդկաստանի առողջապահության նորանշանակ նախարարը հանդես է եկել մի հետաքրքիր գաղափարով. բնակչության աճը նվազեցնելու նպատակով նա առաջարկել է ԷլեկտրաԷներգիա անցկացնել Հնդկաստանի խուլ գյուղերում, որպեսզի մարդիկ մինչ ուշ գիշեր հեռուստացույց նայեն, և նվազի բազմանդամ ընտանիք ունենալու հավանականությունը:

Հնդկաստանը բնակճության թվով աշխարհում 2-րդն է:

Հնդիկները հիմնականում բացասաբար են արձագանքել այս գաղափարին:

80-ամյա Օմար Մուհամեդն ապրում է Հնդկաստանի ամենամարդաշատ Յութթար Փրադեշում, ունի 24 երեխա և երբեք չի լսել բնակչության աճի կանգնեցման մասին: «Միայն Աստված է որոշում` քանի երեխա ունենաս, դա ոչ իմ կամքն է, ոչ էլ ուրիշների, միայն Աստծո», -ասել է բազմազավակ հայրը:

«BBC»-ի փոխանցմամբ` վիճակագրությունը Հնդկաստանում հետևյալն է. քաղաքներում ընտանիքները միջին հաշվով ունենում են 2 և ավել երեխա, իսկ գյուղերում ծնելիության գործակիցն ավելի բարձր է ` 3,5` ամեն կնոջ հաշվով:

Ըստ ՄԱԿ-ի  հետազոտությունների` 50 տարի հետո Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի նույնիսկ Չինաստանին` դառնալով առաջինը:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply