25 ավտոպատահար և 24 վիրավոր` անցած 3 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2011 14:01

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 23-ը, իսկ արձանագրված խարդախության 4 և խուլիգանության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 11 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 և գողության 2 դեպք:

Անցած երեք օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply