«Կոչ ենք անում մեզ վստահել այդ աշխատանքային խմբի ղեկավարման գործը». Վ. Հովհաննիսյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2011 13:57

Ազգային ժողովի ապրիլի 11-14-ի քառօրյայից այսօր հանվեց «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը:

«Քանի որ հարցի ուսումնասիրությունն ու հետազոտությունը շարունակվելու է, մենք առաջարկում ենք հարցը քվեարկությունից հանել,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը`կոչ անելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին` իրենց վստահել այդ աշխատանքային խմբի ղեկավարման գործը:

Նա հայտնեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՅԴ խմբակցության միջև համաձայնություն է ձեռք բերվել տնտեսական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը կզբաղվի գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրությամբ:

«Խնդիրները, որոնք մենք առաջարկում ենք, կան, գործիքը, որը մենք առաջարկում ենք, մեծամասնությունն առաջարկեց այլ գործիքով փոխարինել, և մենք դա նորմալ ենք համարում,-նշեց Հովհաննիսյանը:

Երեքշաբթի օրն արտահերթ կարգով Ազգային ժողովում քննարկման կդրվի նաև ՀՅԴ ներկայացրած «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply