Հեռախոսազանգը խոսում է տիրոջ մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2011 13:25

Բջջային հեռախոսի համար ընտրված մեղեդին  կարող է պատմել հեռախոսատիրոջ բնավորության, շրջապատի հետ նրա փոխհարաբերության ու նույնիսկ ընտանեկան դրության մասին:

Մասնավորապես, եթե տղամարդը հեռախոսազանգն ընտրում է   արտադրողի ցանկից, ապա նշանակում է, որ  հեռախոսատերն այն օգտագործում է միայն որպես կապի միջոց, ոչ ավելին: Եթե հեռախոսազանգի համար դասական երաժշտություն է ընտրվում , ապա դա նշանակում է, որ տղամարդը կանանց ուշադրությունն է հրավիրում ու հասկացնում, որ ինքն ընդունակ է գեղեցկությունը զգալու: Ծանր մեղեդիները խոսում են դեպրեսիաների մասին, իսկ ուրախ ու զվարթ երաժշտությունը` հումորի զգացման մասին:

Բջջայինի զանգը կարող է նաև ընտանեկան դրությունը բացահայտել, ասենք` եթե տղամարդն ամուսանացած է, կամ էլ ընկերուհի ունի, որպես օրենք,  ընտրվում է այնպիսի քնարական մեղեդի, որն ինչ որ կերպ կապված է զույգի հետ: Իսկ ինչ վերաբերում է շրջապատի հետ փոխհարաբերությանը, ապա, հոգեբանները ենթադրում են, որ կանայք հաճախ ուշադրություն են դարձնում այն տղամարդկանց վրա, որոնց հեռախոսազանգը աշխույժ է, սակայն ոչ բարձր: Իսկ տղամարդկանց գրավում են այն կանայք, ում հեռախոսից հնչում են  որևէ երաժշտական կոմպոզիցիայից վերցված հոգեմաշ  հնչյուններ:

Դիտվել է 2008 անգամ:
Print Friendly

Leave a Reply