«ԲՄՎ»-ն ընկել է Աղստև գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2011 12:08

Ապրիլի 9-ին՝ ժամը 01.38-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 118-րդ կմ-ում (Հովք գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենա է ընկել հարակից հոսող Աղստև գետը և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:  Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 10 ՍՏ 504 պետհամարանիշի ավտոմե­քե­նան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը, իսկ վարորդը, որի ինքնությունը չի պարզվել, լքել է դեպքի վայրը:  Փրկարարների ուժերով ավտոմեքենան գետից դուրս է բերվել, տուժածներ չկան:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply