Կապանում ամուսնությունների թիվն աճել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 11, 2011 12:03
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Կապանի տարածաշրջանում ծնվել է 118, մահացել 119 մարդ: Քաղաքացիական ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժնի պետ Միլենա Վեզիրյանն«Արմենպրես»-ի Կապանի թղթակցին տեղեկացրեց, որ նույն ժամանակահատվածում տարածաշրջանում արձանագրվել է ամուսնության 53, ամուսնալուծության 13, հայրության ճանաչման 63 եւ որդեգրման 1 դեպք:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվն աճել է 10-ով, ամուսնալուծություններինը` 5-ով, մահերի թիվը` 2-ով: Նվազել է միայն ծնունդների թիվը` 6-ով: Ըստ բաժնի տվյալների` Կապանում երեխաներին նախորդ տարիների պես շարունակում են առավել շատ անավանակոչել Մոնիկա եւ Ալեքս օտարահունչ անուններով: Հայկական անուններ եւս լինում են, հիմնականում այն դեպքերում, երբ ծնողները որոշում են իրենց երեխային տալ տատիկ-պապիկների անունները:






Facebook
Tweet This
Email This Post
