Պեկինի կենտրոնում շենք է պայթել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 11, 2011 11:41
Պեկինի կենտրոնում գտնվող բնակելի շենքում պայթյուն է եղել: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, առավոտյան 08:27-ին: Նախնական տվյալների համաձայն` կենցաղային գազի պատճառով տեղի ունեցած պայթյունից շենքը մասնակի փլուզվել է, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկն էլ` վնասվածք ստացել: Դեպքի վայրում 29 հրշեջ-փրկարարական ջոկատ է աշխատում` 200 աշխատակցով: Փրկարարները փլատակներից փորձում են մարդկանց հանել: Շենքը գտնվում է Պեկինի գործարար կենտրոնում, չինական մայրաքաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկում:






Facebook
Tweet This
Email This Post
