Կարբիում ավտոբուս է այրվել. 4 մարդ է տուժել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2011 12:00

Ապրիլի 8-ին՝ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտ այրվում է ավտոբուս: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշ­վարկ, մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը եվ փրկարական ջոկատը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել`13.53-ին:  Այրվել է «ԿՎԶ» մակնիշի 15 ԼԼ 522 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ՝Ա.Գրիգորյան):  Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Աշտարակ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, 1971թ.-ին ծնված Ա.Գրիգորյանը, ուղևորներ՝1990թ.-ին ծնված Տ.Դավթյանը,1988թ.-ին ծնված Ն.Ավետիսյանը, որոնք ստացել են 1-ին բուժօգնություն և դուրս գրվել, իսկ 1985թ.-ին ծնված Լ.Դավթյանը  տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:  Լ.Դավթյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Նույն օրը՝ժամը 15.40-ին,  ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում՝  Մեղրի քաղաքից դեպի Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճա­նա­պա­րհի 3-րդ կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Այրվել է 1200 ք.մ. խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 17.18-ին,ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 4 շենքի 21-րդ բնակարանում (2-րդ հարկ):  Դեպքի վայր են մեկնել մեկ մար­տա­կան հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Տեղում պարզվել է, որ բնակարանում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնի բռնկում և տան տերը բալոնը պատուհանից դուրս է նետել բակ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Ապրիլի 9-ին՝ ժամը 23.38-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.40-ին, մարվել`03.45-ին:  Ամբողջությամբ այրվել է Մ. Թաթարյանին պատկանող տունը` 80 քմ մակերեսով:

Ապրիլի 11-ին՝ 04.50-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի կիսանկուղային հարկում գտնվող «Անտառային ձայներ» խանութում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.22-ին, մարվել`05.36-ին:  Այրվել է խանութի պատը` 12 քմ մակերեսով, դարսակներ, առաստաղը` 15 քմ մակերեսով: Ծխախեղդ են եղել թռչուններ:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply