Վերջին երկու տասնամյակը աղքատ ռուսներին ավելի անճարակ վիճակի մեջ է գցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2011 11:08

Ռուսաստանում 20 տարվա տնտեսական վերափոխումների ընթացքում 20% կազմող ծայրահեղ աղքատների իրական եկամուտը 1,45 անգամ ընկել է, իսկ 20%-ի մոտ էլ` 1,2 անգամ: Եվս 20 %-ն էլ ոչ մի իրական փոփոխություն   1988-ի համեմատ չի զգացել.  նրանց եկամուտը մնացել է նույն մակարդակին:

Ամենահարուստ ռուսների 20%-ի եկամուտը երկու անգամ ավելացել է , մնացած 20%-ինն էլ` քառորդ չափով է ավելացել: Դա նշանակում է, որ վերջին 20 տարում բնակչության մեջ խիստ շերտավորում է առաջացել, ընդ որում, այն մեծացել է 8 անգամ ավելի արագ, քան Հունգարիայում, 5 անգամ ավելի արագ` քան Չեխիայում (երկու երկրներում էլ Ռուսաստանի նման գործընթացներ են տեղի ունեցել):

1988-ի զեկույցում երկրի ՀՆԱ-ի 2,9% աճ է գրանցվել,  բնակչության մեկ շնչի հաշվարկով` 6,5 %: Ընդ որում, գրանցվել է  տնային տնտեսությունների սպառողական աճ 108,2 %-ով, իսկ մեկ շնչի հաշվարկով` 115,6 %, փաստացի` 89,2 %-ով: Որոշ ապրանքատեսակների սպառումը վերջին 20 տարում զգալիորեն աճել է: Այսպես, հեռուստացույցների սպառման թիվը` ընտանիքի կտրվածքով աճել է  1,6 անգամ, ավտոմեքենաներինը` 3 անգամ,  իսկ բնակարանով ապահովվածությունը 40%-ով աճել է` մինչև 22 քառ մետր, սակայն աճը պայմանավորված է ռուսաստանցիների քանակի  նվազմամբ: 1989-ին 54 քառ մետր բնակարան գնելու համար կարելի էր գումար հավաքել 2,6 տարում, իսկ 2009-ին` 4,6 տարում:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply