2011թ-ի առաջին եռամսյակում Միգրացիոն պետական ծառայություն դիմել է 23 անձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 11, 2011 11:07
Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու նպատակով` 2011թվականի առաջին եռամսյակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն դիմել է 23 անձ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Միգրացիոն պետական ծառայության` ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը, դիմումներից 13-ը փախստականի կարգավիճակ ստանալու համար է, իսկ 10-ը` ապաստանի իրավունքի: Փախստականի կարգավիճակի համար դիմողներն Իրանից են, Սիրիայից, Կոտ դ’ Իվուարից:
Նրանց թվում ազգությամբ հայեր չկան: Ռ. Պետրոսյանի խոսքով` արաբական եւ աֆրիկյան պետություններում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված` Միգրացիոն պետական ծառայություն դիմողների հոսք չի նկատվում: Ապաստանի իրավունքի համար բոլոր դիմածներն Իրաքից են` ազգությամբ հայեր: Բոլոր դիմողներին տրվում է կացության ժամանակավոր վկայական՝ երեք ամսով, որից հետո, ըստ կարգի, դիմումը քննվում է, եւ ընդունվում է ՀՀ-ում ապաստանի իրավունք տալու մասին որոշում:






Facebook
Tweet This
Email This Post
