Պարսից ծոցի 6 միապետները Եմենի առաջնորդին պաշտոնից հեռանալու կոչ են անում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2011 10:33

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի 6 միապետները Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեխին կոչ են արել  պաշտոնաթող լինել: Համագործակցության խորհրդի նիստը (միավորում է Քուվեյթը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Օմանն ու  ՄԱԷ-ն), անց է կացվել Էր-Ռիյադում: Ալ-Զայանիի խոսքով, մասնակիցները Եմենի առաջնորդին առաջարկել են իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնել  երկրի վարչապետին` Աբդուրաբե Մանսուր Հադին: Բացի այդ, համագործակցության խորհուրդն առաջարկել է  Եմենում ստեղծել ազգային միավորման կառավարություն` ընդդիմության ղեկավարության ներքո, որը կզբաղվի սահմանադրության ու ընտրությունների նախապատրաստությամբ:

Մի քանի ամիս է, ինչ Եմենում բողոքի ցույցեր են կազմակերպվում. մասնակիցները պահանջում են  Սալեհի պաշտոնաթողությունը, սակայն վերջինս հայտարարել է, որ պաշտոնից կհեռանա միայն 2011-ի տարեվերջին` իշխանությունը «վստահելի ձեռքեր» հանձնելուց հետո միայն:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply