Մեքսիկայում փոխհրաձգության հետևանքով 28 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 11, 2011 10:02
Հանգստյան օրերին Մեքսիկայի երկու նահանգներում փոխրհաձգության հետևանքով մոտ 3 տասնյակ մարդ է զոհվել:
28 մահից 21-ը տեղի է ունեցել ԱՄՆ-ին սահմանամերձ Չիխուախուա նահանգում: Այդ թվում` 10 սպանությունը տեղի է ունեցել Մեքսիկայի ամենավտանգավոր քաղաքում` Սյուդադ-Խուարեսում: Սպանվածների թվում մեկ հաշմանդամ է` սպանված սեփական տանը ու վեց տղամարդ, որոնց անհայտ անձինք սպանել են ավտոլցակայանի մոտ: Եվս 7 մարդ զոհվել է Սինալոա նահանգում:
Տեղական իշխանությունները սպանությունները պայմանավորում են հանցախմբերի գործունեությունով, որոնք զբաղվում են թմրանյութերի տարածմամբ: Ըստ AFP-ի տվյալների, Մեքսիկայի տարածքում գործում է 7 խմբավորում, որոնց 2006-ից սկած, զոհ են դարձել 34 հազար մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
