Հայաստանում շատացել են կրծողները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 3, 2009 14:03

mknerԿրծողների քանակի աճը ՀՀ գյուղնախարարությունը պայմանավորում է նրանով, որ գյուղացին խոր աշնանը չի վարում ամբողջ հողատարածքը: Մինչդեռ վարի դեպքում դրանց բներն ու ձմռան համար հավաքված սննդի պաշարը ոչնչացվում է, հետևաբար ցրտից կամ սովից ոչնչանում են նաև կրծողները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարությունը «2009թ-ի կրծողների դեմ պայքարի» ծրագրով համայնքներին տրամադրել է 3000կգ թունանյութ: Բուսաբանության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանի խոսքերով` 24հազ. հա-ի համար նախատեսված թունանյութը բաշխվել է «Բույսերի պաշտպանութան եւ բույսերի կարանտին» ծառայության անցկացրած մոնիթորինգի արդյունքում ընտրված համայնքներին`Կոտայք, Շիրակ, Լոռի, Արագածոտն եւ Գեղարքունիք:

Նախարարության կողմից թունանյութի 1 կգ-ի գինը սահմանվել է 6.846դրամ: Պայքարի աշխատանքների համար կծախսվի նաեւ 2008թ-ից պահեստում մնացած 236 կգ ցինկի ֆոսֆիդը, որի 1կգ-ն արժե 6.408 դրամ:

Նշված ծրագրով կենտրոնացված պայքար կիրականացվի նաեւ մորեխների դեմ, որոնց համար նախատեսված թունանյութի 1կգ-ն արժե 6.629 դրամ:

Դիտվել է 2501 անգամ:
Print Friendly

Leave a Reply